Նորություններ
Մարտական հենակետում հրամանատարի տեղակալին ու մեզ՝ լրագրողներիս զինվորական զեկույցով դիմավորեց դիրքի ավագը։ Սերժանտ Վիրաբ Ռուստամյանի զեկույցից հասկացանք, որ հակառակորդի կողմից շարժ չի նկատվել։ Շրջեցինք առաջնագծում:
Տավուշի մարզի Մովսես գյուղն ուղիղ սահմանի պռնկին է ու մյուս սահմանամերձ-սահմանապահ բնակավայրերի նման բազմաթիվ օրհասական օրեր է ապրել. տների պատերին, տանիքներին չմարող հակամարտության հետքերն են՝ ինչ տրամաչափի զենքից ասես չեն կրակել այս ուղղությամբ:
Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի:
Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Երուլան Սապենովին:
Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։