Նորություններ
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին շահառուները գործնական ակտիվ պարապմունքներով ու դասերով շարունակում են ամրապնդել մասնագիտական կարողություններն ու հմտությունները: Անցած ամիսների ընթացքում ձեռք բերելով մասնագիտական անհրաժեշտ հմտություններն ու պահանջվող որակները՝ նրանք շուտով կամփոփեն ուսումնառությունն ու որպես կայացած զինվորականներ կստանձնեն մեր երկրի պաշտպանության առաքելությունը:
Զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու, մշակութային կյանքն աշխուժացնելու, արվեստագետ զինծառայողներին ստեղծագործելու հնարավորություն ընձեռելու նպատակով 2023 թվականի մարտի 20-ից մայիսի 25-ը զինված ուժերում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ-ստուգատես «Սպարապետ» թեմայով: Միջոցառումը կազմակերպել և աշխատանքները համակարգել է ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչությունը:
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ՝ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։
Նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամսից հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։ Ժամկետը՝ հինգ տարի: Մասնակիցները կստանան աշխատավարձ, կօգտվեն պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենան աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնեն, իսկ ծրագրի ավարտին էլ կստանան 5 միլիոն դրամ պատվովճար: