Նորություններ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում նոյեմբերի 30-ին ամփոփվել են մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Վանաձորի թիվ 18 դպրոցի բարձր դասարանների աշակերտներն այցելել են 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս, ծանոթացել զորամասի առօրյային, անցած մարտական ուղուն, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։
Զինծառայողների անհատական պատրաստվածության մակարդակը զարգացնելու նպատակով զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ իրականացնում է վիրավոր և զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի պատվիրակությունը:
Դեկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ՀՀ ԶՈՒ ու ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպում, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խումբը:
ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» N 1664-Ն որոշմամբ ձևավորվող Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազնակերպությունների 3 ներկայացուցիչներ: