Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 28-ը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների կանոնադրական մարմինների հերթական համատեղ նստաշրջանին:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման N զորամասում նոյեմբերի 25-ին անցկացվել են կապի վարժանքներ։
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նոյեմբերի 25-ին մեկնարկել են վերապատրաստման մեկշաբաթյա հերթական դասընթացները:
3-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, անցկացվել է հավաք-խորհրդակցություն, նվիրված մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկմանը:
Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաև կին զինծառայողները:
Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի և արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների և ազատամարտի նվիրյալների փառավոր սերունդ, որոնց համար գերնպատակ դարձավ հայրենիքի պաշտպանությունը: