Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործման, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական հմտությունների իմացության մակարդակի ստուգման և գործնականում դրանց կիրառման կարողության ամրապնդման նպատակով նոյեմբերի 5-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5-րդ զորամիավորումում նոյեմբերի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորամիավորման վարչակազմի սպաները:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Նոյեմբերի 5-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐ

Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներում անցկացվել են ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման, հաստիքային զենքի տիրապետման և կիրառման հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգա­րանում նոյեմբերի 4-ին անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք:

ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 4-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական-մասնագիտական վարժանքներ։

ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Տանկային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 4-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ։