Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ

Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-ից 3-ը Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

ԺԱՄԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Զինծառայողների հանգիստն ու ժամանցը առավել գրավիչ դարձնելու նպատակով նոյեմբերի 3-ին զորամիավորումներում կազմակերպվել են այցեր եկեղեցիներ ու վանքեր, անցկացվել են տարբեր մրցույթներ ու խաղեր:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով նոյեմբերի 1-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունք:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները գործնական դաշտային պարապմունքներ են անցկացնում «Բաղրամյան» զորավարժարանում:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկ­մա­նը:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Թիկունքային և տեխնիկական ծառայությունների ղեկավարման, պատրաստության լավագույն փորձի ընդհանրացման և տարածման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 1-ին, համաձայն պատրաստության պլանի, 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի նյութական ապահովման և նորոգման վաշտերի հրամանատարների հետ անցկացվել են մասնագիտական հավաքներ:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորությամբ։