Նորություններ
Հոկտեմբերի 29-ից 31-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ գումարտակի կազմով: Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը:
Մարտական տարբեր իրավիճակներում անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով հոկտեմբերի 31-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական հատուկ պարապմունքներ։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:
ՀՀ ԶՈՒ կարիքների համար ճտքավոր կոշիկների որակական հատկանիշները բարձրացնելու և հետագայում ԶՈՒ զինծառայողներին առավել արդիական և հարմարավետ, ինչպես նաև սեզոնային ճտքավոր կոշիկներով ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունը նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, Հանրապետական զինվորական կոմիսարիատի (ք. Երևան, Բաբայան 6) խորհրդակցությունների դահլիճում կազմակերպելու է բաց քննարկում:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` գնդացրորդ, ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու (ականանետի), ավագ վարորդ (B, C, D), վարորդ (B, C) մասնագիտություններով:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գումարտակային զորավարժություն՝ մարտական կրակով: