Նորություններ
Առաջնագծում ենք, Արցախ աշխարհի հյուսիսային թեւում՝ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերում:
Մարտական դիրքերը, սովորաբար, բարձրում են, լեռներում, բնակավայրերից հեռու։ Սա բնական պայման է՝ թիկունքի անվտանգությունն ապահովելու, հակառակորդին լիարժեք վերահսկելու համար։ Մենք լեռնային երկիր ենք, հետեւաբար, լեռները մեր բնական ամրոցներն են։
Հոկտեմբերի 19-ը զինվորական տոնացույցում հրթիռահրետանային զորքերի օրն է: Մեր հրետանավորները իրենց հմուտ գործողություններով աչքի են ընկել Արցախյան պատերազմի, ապրիլյան մարտական գործողությունների, նաև հակառակորդին սանձելու տարբեր պատժիչ գործողությունների ժամանակ:
Երիտասարդ սպաների մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 22-ից 1-ին զորամիավորումում, հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանի ղեկավարությամբ, անցկացվում են երիտասարդ սպաների հավաք-պարապմունքներ:
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:
Հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի, «Փարոս» հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության նախաձեռնած «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: