Նորություններ
Զինծառայողների հոգևոր դաստիարակության և բարոյահոգեբանական ապահովման խնդիրների քննարկման և իրականացվող աշխատանքների խթանման նպատակով հոկտեմբերի 22-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել է սեմինար-պարապմունք:
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ հոկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ։
Հոկտեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մեկնարկել են երիտասարդ սպաների տասնօրյա հրամանատարական հավաքներ:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու և տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 21-ին անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ։
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: