Նորություններ
Հոկտեմբերի 3-ին 1-ին զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է հարձակողական մարտական գործողության սցենարի խաղարկում: Անձնակազմի գործողություններին հետևել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
4-րդ զորամիավորման եմթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն:
Հոկտեմբերի 3-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ և տանկային վաշտի աջակցությամբ:
2-րդ զորամիավորումում շարունակվում են ռազմավարական զորավարժության շրջանակում կազմակերպվող մշակութաժամանցային միջոցառումները:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցով եղել է 2-րդ զորամիավորման ենթակայության զորամասերում:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական` 17-րդ նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պետությունների պատվիրակությունները: