Նորություններ
Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Պահեստազորայինների քսանհինգօրյա վարժական հավաքները շարունակվում են: Տարբեր տարիքի, քաղաքացիական տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ զինվորական հանդերձանքով են՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը պատրաստ լինելու ընդհանուր նպատակով:
Հայկ Ավոյանը իմ ֆեյսբուքյան ընկերներից է: Երբ նա ինձ զանգեց, ես պատրաստվում էի հոդվածի վերածել նկարիչ Վահե Բաղումյանի հետ մեր հարցուպատասխանը: Միտքս սևեռված էր նրա անհամար ծաղիկների վրա, որոնք, հեղինակի բառերով ասած, ծաղկելու են ամեն տարի՝ հիշեցնելու հայրենի հողի գրկում ամփոփված քաջերին ու նրանց անմահ սխրանքը, ինչ գնով էլ լինի՝ ոտքի կանգնելու ու առաջ շարժվելու մեր պարտքը:
Կապիտան Գայանե Իսկանդարյանը կարողացել է իրականացնել իր՝ առաջին հայացքից անհամատեղելի թվացող երազանքները: Նկարելու անհագ ցանկությունն ու զինվորական համազգեստ կրելու սևեռուն նպատակը Գայանեն միավորել է ՊՆ «Հայկական բանակ» հանդեսի նկարիչ-ձևավորողի աշխատանքում:
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:
2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն` ապրիլի 3-ից 6-ը Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարզական խորհրդի հերթական նիստը: