Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4-րդ զորամիավորման զինապարտներով համալրված վաշտերն ու մարտկոցները սեպտեմբերի 29-ին իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարական զորավարժության շրջանակներում իրականացվող միջոցառումների վերահսկման և տեղում գործական աջակցություն ցուցաբերելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասեր է այցելել ՀՀ ԶՈՒ ԳՇ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը:

3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

Ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1-ին զորամիավորման ստորաբաժանումներում ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ: