Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է զինված ուժերի զորավարժարաններից մեկում, հետևել ռազմավարական զորավարժության շրջանակում զինված ուժերը համալրած պահեստազորայինների կրակային պատրաստության պարապմունքներին, ծանոթացել ճամբարային ավանի կացարանային պայմաններին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժության շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը եղել է 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության ընթացքում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Հայ զինվորին զորակցելու, քաջալերելու, նրա հավատն անսասան դարձնելու, ժողովուրդ-զինվոր-հոգևորական եռամիասնությունն ամրապնդելու և այս հավատամքով ազգն ու բանակը մեկ միասնություն ընկալելու առաքելությամբ արդեն ավանդական են դարձել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների այցելությունները զինված ուժերի զորամասեր:

ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ենթակա զորամասերը, համաձայն հաստատված ժամանակացույցի, բացազատվել են նախորոշված շրջաններում:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարական զորավարժությունների շրջանակում ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության հանձնաժողովները վերահսկում են զորամասերի ղեկավարման կետերում և շտաբերում մարտի պլանավորման աշխատանքները:

ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ռազմավարական զորավարժությունների շրջանակում ԱԱԾ սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստության «Լրիվ» աստիճանի և անցել ՀՀ ԶՈւ օպերատիվ ենթակայության տակ: