Նորություններ
ՀՀ նախագահի հրամանագրով եւ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կոտայքցի զինծառայողների հետմահու պարգեւատրման արարողությունն էր։
2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։
Սովորել, հմտանալ ու կայանալ որպես բանիմաց մասնագետ։ Այս գիտակցումով ու պատասխանատվության բարձր զգացումով կրտսեր հրամանատար դառնալու ճանապարհն են անցնում ուսումնական զորամասի զինվորները։
Փոխգնդապետ Վահե Հակոբյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում ենք՝ հակաօդային պաշտպանության կրտսեր հրամանատարների «դարբնոցում»:
Անահիտը (անունը՝ պայմանական) ծնվել է Արցախի Հադրութի շրջանում։ Ավարտելով դպրոցը՝ աղջիկը երազում էր զինվորական կրթություն ստանալ, բայց այդ տարիներին դեռ չէր թույլատրվում աղջիկների ընդունելությունը ռազմական համալսարան, եւ նա այլ մասնագիտություն ընտրեց:
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։