Նորություններ
Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձևի մասնակցության վիճակահանությունը:
Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:
Մարտական պատրաստության գործընթացի պլանավորման և կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում անցկացվել են դասակների հրամանատարների երկօրյա հավաքներ:
Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում:
Հուլիսի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում: