Նորություններ
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները:
4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի վարչակազմը մարտական հենակետերում օրերս ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը։
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության խմբերը հունիսի 30-ին անցկացել են մարտավարական-մասնագիտական գործնական պարապմունք:
Հուլիսի 26-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունը N զորամասի անձնակազմի հետ անցկացրել է հրահանգչամեթոդական պարապմունք:
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրաձգային գումարտակներում ուսումնասիրվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստման և բուժզննման ընթացքը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Անցկացվել է նաև շարային ստուգատես, մանրակրկիտ ստուգվել անձնակազմի պատրաստության աստիճանը:
Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված 2019 թ. առաջին ուսումնական փուլում զորքերի ղեկավարման, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հետ կապված վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին: