Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ՝ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Հուլիսի 25-ին 4-րդ զորամիավորման հրաձգարանում անցկացվել է ցուցադրական պարապ­մունք:

ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կապի դասակների հրամանատարների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ

Հուլիսի 23-ից 26-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժինն անցկացրել է զինված ուժերի իրավաբանների հավաք:

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հաստիքային զենքի կառուցվածքն ու առանձնահատկություններն ուսումնասիրելու, հնարավոր խափանումները վերացնելու, մարտավարական բարդ պայմաններում զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հավաքներ:

ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի դասակների հրամանատարների և ենթասպա-հրահանգիչների մասնագիտական հմտությունները կատարելագործելու, տեսական և գործնական գիտելիքներն ամրապնդելու նպատակով անցկացվել է հավաք-պարապմունք:

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է «ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻԾ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը:

ԵՐԲ ՔՈՆՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՎՃԻՌԸ

Հովհաննես Դավթյանը դեռ զինկոմիսարիատում անմիջապես աչքի ընկավ, զարմացրեց իր մասնագիտական իմացությամբ. ավիաէլեկտրիկ է: Գերմանիայի Դաշնությունից է վերադարձել Հայաստան՝ թողնելով ավիացիոն ընկերությունում աշխատանքը, բարեկեցիկ կյանքն ու սիրելի մարդկանց, որ ծառայի հայրենիքին: