Նորություններ
Մարտի 6-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
Մարտի 2-ից 4-ն աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը:
Մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին խմբի շահառուները օրեցօր բարելավում են մասնագիտական ունակություններն ու հմտությունները՝ առաջիկա քննությունները բարեհաջող հաղթահարելու համար։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:
Աճարկուտը մոտ է առաջնագծին: Բնակիչների համար այն հարազատ բնօրրան է, որտեղ ապրում և արարում են: Աճարկուտն էլ անմասն չի մնացել 44-օրյա պատերազմից. բնակիչներից շատերը մասնակցեցին այդ պատերազմին, իսկ ժամկետային զինվոր Դավիթ Շահնազարյանը կռվից չդարձավ տուն: Պատերազմից հետո սահմանապահ աճարկուտի բնակիչների համար հայրենիքն առավել թանկ ու հարազատ է դարձել: