Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԵՍ ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԴ, ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՍ ԸՆՏԱՆԻՔԴ

Աճարկուտը մոտ է առաջնագծին: Բնակիչների համար այն հարազատ բնօրրան է, որտեղ ապրում և արարում են: Աճարկուտն էլ անմասն չի մնացել 44-օրյա պատերազմից. բնակիչներից շատերը մասնակցեցին այդ պատերազմին, իսկ ժամկետային զինվոր Դավիթ Շահնազարյանը կռվից չդարձավ տուն: Պատերազմից հետո սահմանապահ աճարկուտի բնակիչների համար հայրենիքն առավել թանկ ու հարազատ է դարձել:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԵՐԸ ԶՈՐԱՄԱՍԵՐ

N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԶՈՐԱՄԱՍԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ

Դիրքեր կատարած այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՀԵՏԵՎԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ

Մարտի 1-ին N զորամաս այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԵՐԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ

Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները: