Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին:

ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Ավարտվել են 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումները: Հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՀՍԿՈՂԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Հուլիսի 2-ից 12-ը 3-րդ զորամիավորման զորամասերում և ապահովման ու սպասարկման ստորաբաժանումներում մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության վիճակի, զինվորական մասնագիտության յուրացման և զինծառայողների գործնական հմտությունների ստուգման նպատակով անցկացվում են ամփոփիչ հսկողական ստուգումներ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Շարունակվում է 2019 թվականի ամառային զորակոչը: ՊՆ կենտրոնական հավաքակայանում գործող զորակոչային հանձնաժողովների սպաները զրուցում են զորակոչիկների հետ, ներկայացնում «Ես եմ» ծրա¬գիրն ու դրա առանձնահատկությունները, նախնական տեղեկություններ տրամա¬դրում զինծառայողների իրավունք¬նե¬րի, ի¬նչ¬պես նաև հուզող հարցերով հրամանա¬տա¬ր¬ներին դիմելու կարգի վերաբերյալ:

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5-րդ զորամիավորման N զորամասում անցկացված ամփոփիչ քննությունների շրջանակում վարչակազմը և ստորաբաժանումները հանձնել են կրակային պատրաստության և հատուկ զորատեսակների համար նախատեսված վարժության ստուգարքներ:

ԶՈՐԱԿՈՉ

Հուլիսի 3-ին Եղեգնաձորում մեկնարկեց ամառային զորակոչը: Նորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցում, ներկա էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, հյուրեր և ծնողներ: