Նորություններ
Հունիսի 25-ին ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դեսպանությունների ռազմական կցորդները, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրի շրջանակում, եղել են զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում:
Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է ս.թ. հունիսի 27-ին և հունիսի 28-ին:
Հասարակության շրջանում զինվորական ծառա յու թյան գրավչության բարձրացման նպատակով հունիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզկենտրոն ներում 3-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ:
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ֆիզիկական պատրաստվածության և դիմացկունության մակարդակն ամրապնդելու նպատակով օրերս 4-րդ զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ: