Նորություններ
Տարբեր աստիճանների բերման ընթացքում զորամասերի պատրաստականությունը ստուգելու, կառավարման մարմինների և ստորաբաժանումների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 4-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքների շրջանակում հունիսի 5-ին, ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի ղեկավարությամբ, հրամանատարների թիկունքի գծով տեղակալների հետ անցկացվել է ցուցադրական պարապմունք:
Անձնակազմի պատրաստվածությունն ամրապնդելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով, հունիսի 5-ին, 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող «Գարեգին Նժդեհի» անվան զորամասի ստորաբաժանումներից մեկի հետ անցկացվել է 10 կիլոմետրանոց երթարշավ և հրաձգության գործնական պարապմունք։
Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ձեւավորվեց պատերազմական ծանր ու դժվարին ժամանակահատվածում: Խորհրդային երկրի փլուզումից հետո Հայաստանում եղած զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ ռադիոտեղորոշիչ միջոցները հանված էին մարտական վիճակից: