Նորություններ
1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:
Հավանական հակառակորդին չեզոքացնելու արդյունավետ ձևերն ու մեթոդները, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու տարբերակներն անձնակազմին ուսուցանելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասի ստորաբաժանումների հետ անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ:
Մայիսի 16-ից 17-ը զորամիավորումների ենթակա զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
Մայիսի 19-ին Գորիսի համայնքապետարանի և Սյունիքի մարզի զինկոմիսարիատի աջակցությամբ տասնյակ պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներ ու հարազատներ մեկնեցին հյուսի-արևելքում տեղակայված սահմանային զորամասերից մեկը:
Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումներին և որոշման շրջանակում իրականացվելիք միջոցառումներին:
«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն: