Նորություններ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Զինված ուժերում շուտով կմեկնարկի ատեստավորման համալիր գործընթացը, որը արհեստավարժ բանակի ձևավորման կարևոր նախապայմաններից է: Ատեստավորմանը գերազանց ներկայանալու համար զորքերում սկսվել են մարզումները, տեսական, գործնական, ֆիզիկական և կրակային միջոցառումները:
Զինված ուժերում ներդրվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց»:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնել պայմանագրային զինծառայության։
«Հայ զինվորի» հյուրասրահում ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին է:
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։
Փետրվարի 20-ից 22-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով: