Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԳԴՀ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը:

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Հրետանավորների մասնագիտական ունակությունները, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվում են ճամբարային հավաքներ:

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԵՆ

Մայիսի 4-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք:

ՀՀ ՊՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԻՆՍԿ

Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՆԻՍՏԵՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-ից 18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:

ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մայիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Անձնակազմի տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները կատարելագործելու նպատակով օրերս 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում հետախուզական վաշտի զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության մարզումներ։