Նորություններ
Հրետանու կրակի կառավարման, կրակային դիրքերի խուսավարման, նոր կրակային դիրքերի զբաղեցման վերաբերյալ անձնակազմի գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ից 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում մասնակցում են հրետանու ճամբարային հավաքների:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը:
Ռազմական ուսումնական հաստատություններում կադրերի համատեղ պատրաստման ոլորտում փորձի փոխանակման նպատակով մայիսի 13-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկային ծանոթանալու և մրցույթի անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Ալմաթի է մեկնել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը:
ՀՀ զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի ղեկավարությամբ, վարչության սպաների, զորամիավորումների, զորամասերի հրամանատարների՝ ԲՀԱ գծով տեղակալների, ավագ սպա-իրավաբանների մասնակցությամբ մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փախհարաբերություններին նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս:
Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում հանրակրթական դպրոցների աշակերտների հետ անցկացվել է նախնական զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված գործնական պարապմունք: