Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին:
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, գործնական հմտությունների մակարդակի բարձրացման և առաջադրվող խնդիրների կատարման գործընթացում նոր մոտեցումների ձևավորման նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում, համաձայն մարտական պատրաստության պլանի, անցկացվել են սպայակազմի հրամանատարական պատրաստության պարապմունքներ:
1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում անցկացվել են հանկարծակի ստուգումներ:
Մայիսի 9-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում կազմակերպվեց Գեղարքունիքի մարզի Ծովակ, Վանևան և Խաչաղբյուր համայնքների միջնակարգ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ հանդիպում:
Մայիսի 8-ին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Արդեն ավանդույթ է դարձել, որ մայիսյան Եռատոնի նախօրեին Արցախի Հանրապետության կառավարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեն ՊԲ զորամասեր, առաջնագիծ, հանդիպեն սահմանը հսկող մեր զինվորներին: Մայիսի 7-ին Քաշաթաղի շրջանի պատվիրակությունը նույնպես առաջնագծում էր: