Նորություններ
Թե ինչ էր մտածում ծեր ու փառավոր գեներալը այն իրիկուն, երբ Կենտրոնական պողոտայով ներքեւ էր իջնում, ինձ հիմա էլ կարեւոր է թվում։ Նա անցնում էր ծաղկավաճառների շարքի առջեւով, եւ ծաղկավաճառ մի կին կողքինին ասաց՝ նայի՛ր գեներալին։
Արցախյան ազատամարտում իրենց անուրանալի վաստակն են ունեցել նաեւ օդաչուները: Այդ դժվարին ու ծանր ժամանակահատվածում, իրենց կյանքը վտանգելով, գիշեր թե ցերեկ, եղանակային անբարենպաստ պայմանները հաշվի չառնելով, լեռնային տեղանքի բազում անհաղթահարելի խոչընդոտներ հաղթահարելով, նրանք Արցախ էին տեղափոխում կամավորական ջոկատներ, վառելանյութ, մարդասիրական օգնություն, Արցախից՝ վիրավոր, զոհված ազատամարտիկների, բռնագաղթվածների…
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում ավարտվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման աշխատանքները:
Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակություններն ամրապնդելու և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը ստուգելու նպատակով մայիսի 7-ի առավոտյան 4-րդ զորամիավորման վարչակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։