Նորություններ
Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. անցած ամիսներին ՌՈ կատարած աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:
Դիպուկահարների պատրաստվածության աստիճանը ստուգելու, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու ունակություններն ու հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։
ՀՀ պաշտպանության նախարարության 31 ներկայացուցիչներ ապրիլի 17-ից մայիսի 3-ը մասնակցել են փորձագիտական բնագավառում մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և որակավորման դասընթացների:
3-րդ զորամիավորումում մայիսի 6-ին ստուգվել է վարչակազմի շտաբային գումարտակի անձնակազմի մասնագիտական պարտականությունների ու խնդիրների իմացությունը, գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են մարտական և զորահավաքային պատրաստության միջոցառումների պլանավորման ու կազմակերպման հմտությունները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:
Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՌՈ ենթակա երկու զորամասերում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշանների շնորհման արարողություն: