Նորություններ
Ամենօրյա ծառայության կազմակերպման ընթացքում սպաների տեսական գիտելիքների գործնական կիրառման մակարդակն ամրապնդելու և մասնագիտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի օպերատիվ բաժինների պետերի հետ անցկացվել է մեկօրյա հավաք-պարապմունք՝ ավտոմատացված կառավարման համակարգերի կիրառմամբ:
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Մայիսի 2-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ապրիլի 30-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության երրորդ փուլը:
Գործնական ու ցուցադրական պարապմունքների միջոցով զինծառայողների տեսական գիտելիքները, գործնական հմտություններն ու մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները լուծելու ունակությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտավարական դաշտում ուսումնական վաշտի գնդացրորդների և նռնականետային դասակների հետ անցկացվել են հրաձգության մարզումներ։
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին:
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:
Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը: