Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՐՋԱՅՑԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցը «ԱՅԴԵՔՍ և ՆԱՎԴԵՔՍ-2023» ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների մի շարք տաղավարներում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՆ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ և ՆԱՎԴԵՔՍ-2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

ՊԱՀՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՀԱՅ ՌԱԶՄԻԿԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսա­րանի Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայ ռազմիկի վարքականոնը» խորագրով, որին մասնակցում էին հրավիրյալ մասնագետներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆե­սորա­դասախոսական կազմերը, ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները: