Նորություններ
Ապրիլի 25-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը և ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի ուսումնական և գիտական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Դ. Ալեքսանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության շրջանակներում ապրիլի 29-ին ընկերության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ‹‹Թեժ գծի›› օպերատորների համար անցկացվել է հաղորդակցման հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ապրիլի 23-ից 26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի աշխատանքային խմբերի հանդիպումը:
Ապրիլի 26-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխ:
Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն: