Նորություններ
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է Նուրսուլթան քաղաքում (ՂՀ, Աստանա) ապրիլի 25-ից 26-ը անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կազմակերպչական նիստին:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը:
…Անտառամիջյան ոլորապտույտ ճանապարհը ձգվում է դեպի վեր, և քեզ թվում է, թե այն անվերջանալի է: Անձրևն իր գործն արել էր, տեղ-տեղ քանդելով այն, ճանապարհին առաջացնելով խորխորատներ, ինչն ավելի էր դժվարացնում վերելքը: Զիվորական «Ուազիկը» ծառս էր լինում և ուժգին տարուբերվում մերթ աջ, մերթ ձախ, թվում էր, ուր որ է՝ կթռչես մեքենայի խցից: Միայն վարորդի փորձառության ու արհեստավարժության շնորհիվ հաղթահարվեց վերելքը: Մայիսի նյարդերն ավելի ամուր դուրս եկան, քան մերը:
Մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում, նախապես ընտրված վայրում ծավալվել է դաշտային հոսպիտալը: Շուտով կմեկնարկի ռազմաբժշկական գումարտակի զորավարժությունը: Անձնակազմից ձևավորվում են աշխատանքային խմբեր, պատրաստվում է տեսակավորման հրապարակը: Շարժական հոսպիտալի բոլոր բաժանմունքները կահավորված են և պատրաստ վիրավորների ընդունմանը:
Սենիկ Մատինյանը ծնունդով Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից է, նեյրոգիտության ասպարեզում իր գիտական ու հեղափոխական հետազոտության շնորհիվ հիացմունք ու զարմանք է առաջացրել անգամ ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականների շրջանում:
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով ապրիլի 23-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների և ապահովման ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են պարապմունքներ:
Զորամասի զորահավաքային պատրաստականության ու մարտական ներդաշնակման փաստաթղթերի մշակման աստիճանը ստուգելու, վարչակազմի սպաների հաստիքապաշտոնային պարտականությունների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 19-ից 20-ը 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի սպայական կազմի հետ անցկացվել են զորահավաքային շտաբային մարզումներ։