Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում, ուսումնական վաշտի անձնակազմի ներգրավմամբ, անցկացվել են հրաձգության մարզումներ։

ՀԱՄԱԼԻՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:

ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անունը կրող զորամասի մարզադահլիճում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մրցաշար` նվիրված քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Մրցաշարին մասնակցել են Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի տարբեր քաշային կարգի ըմբիշներ:

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

Ապրիլի 20-ին 3֊րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինծառայողները կցագրված ուսումնական հաստատությունների հետ մասնակցել են ինտելեկտուալ խաղ-մրցույթի: Թեժ պայքարի արդյունքում հաղթող են ճանաչվել զինծառայողները:

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Ապրիլի 20-ին հուշարձանների պահպանության միջազգային օրվա շրջանակներում 3֊րդ զորամիավորման ենթակա զորամասերի զինծառայողները կցագրված ուսումնական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կատարել են պատմամշակութային նշանակության կառույցների մաքրման, բարեկարգման աշխատանքներ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով ՌԴ ժամանած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

Ապրիլի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշանների հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ: