Նորություններ
Կրակի տարբեր տեսակների կիրառմամբ համատեղ խնդիրներ լուծելու կարողությունները զարգացնելու, ինչպես նաև մարտավարական բարդ պայմաններում անձնակազմի փոխգործակցության մակարդակը կատարելագործելու նպատակով ապրիլի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է մարտական հրաձգության ցուցադրական պարապմունք՝ դասակների կազմով:
Մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումների անձնակազմը՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Օհանյանի ղեկավարությամբ, ապրիլի 16-ին մարտավարական դաշտում մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքի:
Անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորումում անցկացվում են հրետանային մարտկոցների զորավարժություններ:
Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։
Օրերս Խաղաղապահ ուժերի բրիգադի հրաձգային գումարտակի զինծառայողները գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կ.Թադևոսյանի գլխավորությամբ այցելեցին քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքին և հարգանքի տուրք մատուցեցին իրենց զինակից ընկերոջ հիշատակին՝ այցելելով նրա շիրիմին: