Նորություններ
Էրիկ Պողոսյանը Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, ընտանիքի միակ արու զավակը: Հայրը՝ մայոր Մխիթար Պողոսյանը, ծառայում է սահմանամերձ զորամասում: Էրիկ Պողոսյանը վերջերս է զորակոչվել և ծառայելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Էրիկը որոշել է՝ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չի զորացրվելու, դառնալու է պայմանագրային զինծառայող և շարունակելու է պաշտպանել հայրենիքի սահմանները: Ես նրա հետ զրուցեցի անմիջապես երդման արարողությունից հետո:
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում աշխատանքային եռուզեռ է։ Պահեստազորի լեյտենանտ Սամվելը Սարգսյանը նոր ձևաչափով մեկնարկած 25-օրյա վարժական հավաքների առաջին փուլի մասնակիցներից է։ Եկել է ծանուցագիրն ստանալու և սահմանված օրը նախորոշված զորամաս մեկնելու համար։
Երևանի տարածքը բնակեցված է եղել ամենավաղնջական ժամանակներից: Այն գտնվում է բնակության համար մի կատարյալ վայրում՝ նախալեռների և հարթավայրերի սահմանին: Նման նպաստավոր դիրքը հնագույն մարդը չէր կարող աչքաթող անել: Երևանի տարածքում հայտնաբերվել են հնագիտական նյութեր, որոնք վերաբերում են դեռևս պալեոլիթյան ժամանակաշրջանին:
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդ Յոշիդա Կենսուկեին։
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: