Նորություններ
Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետը։
Հովհաննես Գասպարյանը Մասիսից է, ընտանիքի յոթ զավակներից վեցերորդը: 2016թ. ապրիլի 1-ին՝ իր ծննդյան 19-ամյակի օրը, Հովհաննեսը դիմավորեց դիրքերում. մարտական հերթապահության վերջին օրն էր: Հետո իջան դիրքերից: Հոգնած էին, ու որոշեցին զինվորի ծնունդը նշել հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին:
Դիվիզիոնի շտաբի պետի հրամանին հետևում է թնդանոթների համազարկը: Բարձրացած փոշու միջից լսվում է ոգևորված զինվորների զեկույցը խնդրի հաջող կատարման մասին: Վարժ ու հստակ գործողություններով ու անվրեպ կրակով դիվիզիոնի անձնակազմին հաջողվում է խոցել թիրախները, կրակային արգելափակմամբ հետ մղել պայմանական հակառակորդի լայնածավալ գրոհը, կանխարգելել նրա առաջխաղացումն ու բացազատումը:
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու և առաջադրվող խնդիրների կատարման ընթացքում բժշկական ապահովման միանման մոտեցումներ ձևավորելու նպատակով անցկացվել են 5-րդ զորամիավորման և կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության պետերի հավաք-պարապմունքներ:
Ապրիլի 2-ից 5-ը N զորամասում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության սպաներն անցկացնում են հրաձգային ջոկերի և խոշոր տրամաչափի զենքերի հաշվարկների հրամանատարների հերթական հոսքի ավարտական քննություններ։
Ապրիլի 1-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրաձգային մարզումներ: Հրամանատարական կազմն ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանել է հրաձգության հիմունքները, անցկացվել են ճշգրիտ և միօրինակ նշանադրման, զենքի քանդման և հավաքման, նռնակի նետման, մարտն սկսելու և ավարտելու հրամանատրման, նշանակետերի հետախուզման ու նշանացուցման վարժանքներ: