Նորություններ
Մարտի 18-ին 4-րդ զորամիավորման նվագախմբում սկսվել են համանվագախմբային պատրաստության պարապմունքներ: Դրանք միտված են զարգացնելու զինծառայողների երաժշտական ունակությունները և հարստացնելու նվագացանկը, որում ընդգրկված են ոչ միայն ծառայողաշարային, այլև համերգային, հայրենասիրական ստեղծագործություններ:
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրականացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման DEEP թիմի համագործակցության շրջանակներում մարտի 18-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝ մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում մեկնարկել է դասախոս-հրահանգիչների մեթոդական վերապատրաստման դասընթացի /Master Instructor Program/ երկրորդ փուլը:
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի պարենային ծառայությունների, ճաշարանի պետերի և խոհարարական անձնակազմի մասնակցությամբ անցկացվել են հսկիչ-ցուցադրական պարապմունքներ:
Հրաձգային զենքից տարբեր վարժությունների կատարման տեսական գիտելիքների, գործնական հրաձգության վարժությունների ընթացքում զինծառայողների վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել են կրակային պատրաստության գործնական և տեսական պարապմունքներ: