Նորություններ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։
Զինված ուժերում ծառայությունը և բանակի առօրյան ինքնին նպաստում են առողջ ապրելակերպին:
Ֆիզիկական պատրաստվածությունը, ըստ էության, զինվորական անձնակազմի կյանքի և մասնագիտական գործունեության անբաժանելի մասն է: Զինված ուժերում ծառայությունը կառուցված է զինվորների մեջ մարդկային ու բարոյական բարձր որակների ձևավորման, խիզախության, տոկունության, հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու գիտակցության հենքի վրա:
Հունվարի 30-ին երդման հանդիսավոր արարողություն է անցկացվել N զորամասում, որին ներկա են եղել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, զինվորականներ, զինծառայողների հարազատները:
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի Հերոսների սրահում բաց դաս էր՝ Երեւանի Ծովակալ Իսակովի անվան N 132 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացնում էին Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, գիտնական, գրող, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովի կյանքն ու գործունեությունը։
Զրույց ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի հետ: