Նորություններ
«Խաղաղության մարտիկ» միջազգային համաբանակային խաղերին ընդառաջ, ՀՀ զինված ուժերում 3 փուլով անցկացվել է «Ընկերակցության մարտիկ» համաբանակային մրցույթը:
Մարտի 7-ին հրետանային զորամասերից մեկում «ՍԿԱԴ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի հրթիռային վառելիքի լցավորման հաշվարկների հետ անցկացվել է գործնական պարապմունք, որի ընթացքում իրականացվել է հրթիռային վառելիքի բաղադրիչների լիցքավորում: Անձնակազմը ցուցաբերել է բարձր մասնագիտական ունակություններ և հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքի:
Մարտի 10-ից 13-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը:
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումների շրջանակներում մարտի 7-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամաս են այցելել Սիսիան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները:
Մարտի 7-ին զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և 3-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեասյանի ձեռամբ սպայական ու ենթասպայական կազմին շնորհվեց «Աշոտ Երկաթի Խաչ» սուրբ նշանի փոքրիկ կրկնօրինակները՝ որպես կրծքանշան: