Նորություններ
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին:
Մարտի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
5-րդ զորամիավորման ենթակա N զորամասում շարունակվում է մարտական պատրաստության գործընթացը: Հրաձգարանում բացազատվել են ուսումնական տեղամասեր: Ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվում են կրակային պատրաստության պարապմունքներ:
Մասնագիտական հմտություններն ու կարողություններն ամրապնդելու և կատարելագործելու նպատակով մարտի 6-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվել են վաշտերի, մարտկոցների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Հավաքների ընթացքում անցկացվել են նաև կրակային և մարտավարական պատրաստության ցուցադրական պարապմունքներ:
Զինված ուժերում մարտական պատրաստության գործում ֆիզիկական պատրաստության և սպորտի նշանակությունը կարեւորելու, զորամասերում ռազմակիրառական մարզաձևերը զարգացնելու եւ լավագույն մարզիկներին ի հայտ բերելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում փետրվարի 28-ից անցկացվում է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը:
Մարտի 4-ից 5-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկում զորամասի հրամանատարի գլխավորությամբ անցկացվել է մարտկոցի կազմով մարտավարամասնագիտական զորավարժություն:
Մեծ պահքի առթիվ 2-րդ զորամիավորման ավագ գնդերեցի և զորամասերի գնդերեցների առաջնորդությամբ N զորամասի տարածքում գտնվող հին մատուռում կատարվեց ժամերգության և խոկման արարողություն: Զինվորներին մանրամասն ծանուցվեց Մեծ պահքի խորհրդի կարևորության, ապաշխարության առանձնահատկության և մեղքերից մաքրման և սրբությամբ Քրիստոսով ապրելու անհրաժեշտության մասին: