Նորություններ
ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ մարտի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, բարձրաստիճան զինվորականների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է եղել սպարապետի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:
2-րդ զորամիավորումում և նրա ենթակա զորամասերում ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կազմակերպվել և անցկացվել են հուշ-երեկոներ, մարզական միջոցառումներ, կիրակնօրյա հայրենասիրական զրույցներ՝ «Վ. Սարգսյանի կյանքն ու գործնեությունը» թեմայով:
Անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները զարգացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մարտի 4-ը հայտարարվել էր մարտական պատրաստության օր:
5-րդ զորամիավորման Վ.Սարգսյանի անվան զորամասում զինծառայողների ծառայողական դժվարությունների հետ կապված նյարդահոգեբանական լարվածության թուլացման, զինծառայողներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու և խորհրդատվության նպատակով, զորամասի հրամանատարության և սպա-հոգեբանի ջանքերով բացազատվել է հոգեբանական օգնության կետ:
Օրերս Սիսիան-Գորիս ավտոճանապարհը տեղացած առատ ձյան հետեւանքով դարձել էր անանցանելի։ Բազմաթիվ վարորդներ անակնկալի գալով՝ հայտնվել էին անորոշ եւ ծանր իրավիճակում։ Որոշ մեքենաներ կողաշրջվել էին, մի մասը հայտնվել էին ձնաբքի տակ։
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին: