Նորություններ
ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է փետրվարի 27-ից 28-ը Մինսկում անցկացվող ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր մարզական կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է փետրվարի 28-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված 4-րդ միջազգային ռազմագիտական համաժողովին:
Փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանին ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանը դատապարտեց 20 տարի ժամկետով ազատազրկման:
Փետրվարի 21-ից 24-ը ՀԶ և ՀՎ պետի գլխավորած աշխատանքային խումբը այցելել է վարչության ենթակա զորամասերից մեկը: