Նորություններ
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի շուրջ փետրվարի 14-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում տեղի է ունեցել զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական գծով օգնական-սպաների, սպա-հոգեբանների, հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցություն՝ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանի ղեկավարությամբ:
Ենթակա զորամասերում, ստորաբաժանումներում մարմնական վնասվածքները և մահվան դեպքերը կանխարգելելու, զինվորական ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ին ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ.Կարապետյանի ղեկավարությամբ 3-րդ զորամիավորումում անցկացվել է անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև զորամիավորման ենթակա զորամասերի անվտանգության խորհրդի նախագահներն ու քարտուղարները:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:
5-րդ զորամիավորման Վ. Սարգսյանի անվան զորամասում, զինծառայողների մտավոր ունակությունները կատարելագործելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու, ինչպես նաև լավագույն զինծառայողներին համաբանակային մրցույթներում ընդգրկելու նպատակով, անցկացվեցին ֆիզիկական պատրաստության մրցումներ և շախմատի անհատական ու թիմային առաջնություն:
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին:
Սպայական կազմի տեսական գիտելիքները և մեթոդական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորումում հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների, սպա-հոգեբանների հավաք-խորհրդակցություն: