Նորություններ
Զրույց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանի հետ
Սկսվեց ձմեռային զորակոչը: Զորակոչիկները մեկնում են ծառայության՝ իրենց հետ տանելով հարազատների խորհուրդները՝ զգոն լինել, լսել հրամանատարներին և չհուսահատվել դժվարություններից:
Ձմեռային զորակոչի ընթացքում անցկացվող բրիֆինգների շրջանակում hունվարի 17-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղին կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանի և ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի հետ:
Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով:
Առաջնորդվելով «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով՝ հունվարի 14-ից 19-ը 3-րդ զորամիավորումում զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովման, զորքերի հմուտ ղեկավարման գործում ունակությունները կատարելագործելու նպատակով ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվում են հրամանատարական հավաքներ:
Հունվարի 14-ին կայացել է 3-րդ բանակային զորամիավորման 2018 ուստարվա 4-րդ եռամսյակի արդյունքների ամփոփման նիստը, որի ընթացքում ներկայացվել են մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները, նշվել ուսումնական տարվա հիմնական ձեռքբերումները: