Նորություններ
Օրերս 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում պլանով նախատեսված կարգով անցկացվել են դասակի հրամանատարների հավաք-պարապմունքներ:
Այսօր ուսումնական զորամասերում, հանդիսավոր պայմաններում, զինվորական կոչումներ ու վկայականներ են հանձնվում կրտսեր հրամանատարներին և մասնագետներին, ինչից հետո նրանք, հետագա ծառայությունը շարունակելու համար, մեկնելու են նախորոշված զորամասեր:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության համատեղ օպերատիվ հետախուզական գործողությունների և բացատրական աշխատանքների արդյունքում՝ հունվարի 9-ին ինքնակամ ռազմական ոստիկանություն է ներկայացել 08.01.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցված քրեական գործով հետախուզվող Մերուժան Վարուժանի Ոսկանյանը:
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին:
Հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար: