Նորություններ
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին:
Զինված ուժերում ներդրվել է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
Հիմնադրումից՝ 2021 թ. ի վեր «Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում» պատերազմների ընթացքում վիրավորում ստացած մեր տղաները վերականգնողական բուժում են ստանում, հաղթահարում վիրավորումներից առաջ եկած ֆիզիկական սահմանափակումները և շարունակում են ջանքեր գործադրել՝ յուրաքանչյուրն իր նախընտրած ոլորտում կրկին կայանալու, ինչու չէ՝ նաև մեծ հաջողություններ արձանագրելու համար:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
-Մշուշը իջել, հասել է սարերի լանջերին: Մերձակա գյուղերը արդեն կտրվել են տեսադաշտից, իսկ ձյունը, տե՛ս, շարունակում է մաղել ու համատարած ճերմակով ներկել ամեն ինչ,- ասում է մայոր Հայկ Ջանինյանը: Նա գումարտակի հրամանատարի տեղակալն է և իր զորքի հետ պաշտպանում է Տավուշի սահմանը: Ես նրա ձայնի մեջ դժգոհության երանգներ եմ որսում: