Նորություններ
Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:
Նոյեմբերի 12-ին 4-րդ բանակային զորամիավորումում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնությունը:
ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի համատեղ պլանի համաձայն` նոյեմբերի 7-ին Արտաշատում և նոյեմբերի 13-ին Գյումրիում անցկացվել են մրցումներ սամբոյի և բանակային ձեռնամարտ մարզաձևերում: Սամբոյի առաջնությունում ՀՀ ԶՈՒ զինծառայողները հաղթել են 65, 68, 74 և 85 կգ քաշային կարգերում: ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայողը հաղթող է ճանաչվել 100+ քաշային կարգում:
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին:
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց պարոն Տոնոյանը, ասուլիսի նպատակը մինչև նախընտրական քարոզարշավի սկիզբը լրատվամիջոցներին հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալն է:
Արագ ու աննկատ՝ այսպես են գործում մեր զինված ուժերի հետախույզները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց տարբերանշանին չղջիկ է պատկերված: Այսուհետ առանձնահատուկ դերակատարում ունեցող զորատեսակի զինծառայողները կունենան նաեւ իրենց ռազմադրոշը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ մասնագիտության բացառիկ հատկանիշները արժեւորելու, հետախուզության վարչության համաբանակային ձեռքբերումների շարունակականությունը ապահովելու, նոր նվաճումների մղելու նպատակով նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին հանձնեց նորաստեղծ ռազմադրոշը: