Նորություններ
Նոյեմբերի 1-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում հոգևոր դաստիարակության օր էր, «Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության» ծրագրերի տնօրեն Ա. Գաբուջյանը և 5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը բրիգադի զինծառայողների հետ անցկացրին հոգևոր զրույց Աստվածաշնչյան թեմաներով:
Նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող UNIFIL խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։
Եվրոպայի խորհրդի հետ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում` ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ից մեկնարկել են զինծառայողների իրավունքների թեմայով դասընթացները: Զորամասերի սպայակազմի ներկայացուցիչների համար մինչեւ նոյեմբերի 23-ը անցկացվող դասընթացները կազմակերպվել են ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության օժանդակությամբ:
Նոյեմբերի 1-ին ռազմաբժշկական վարչության պետի գլխավորությամբ անցկացվել է զորամիավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության և զորամասերի բուժկետերի պետերի հավաք-խորհրդակցություն` ձմռանը բնորոշ հիվանդությունների կանխարգելման թեմայով:
Անձնակազմը ներդաշնակելու և մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու, զինծառայողների բարձր բարոյակամային և հոգեբանական հատկություններն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 1-ից 2-ը 3-րդ զորամիավորման` փոխգնդապետ Մ.Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 2-րդ հրաձգային վաշտի կազմով անցկացվում է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն: