Նորություններ
Հոկտեմբերի 25-ից 27-ը 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Գ. Հակոբյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ դիվիզիոնի հետ անցկացվել է Դ-30 մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Դիվիզիոնի ստուգողական պարապմունքը գնահատվել է «լավ»:
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրա նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Եկատերինբուրգ կմեկնի ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Մարար» ռազմամարտավարական խաղերի մասնակիցներին:
-Մի քանի հարյուր մետր: Ինձ դիրք են վստահել: Առաջին մարտական հերթապահությունս է: Իմ մտքով անցնում է ծանր, համառ հարցը՝ կդիմանա՞մ: Երեւի այդ հարցը բոլորն են իրենց տալիս, բոլոր նորավարտ լեյտենանտները: Բայց ես միանգամից էլ ինքս ինձ պատասխանում եմ՝ կդիմանա՛ս: